Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Փոքրիկի ագրեսիվությունը և դրա պատճառները

Փոքրիկի ագրեսիվությունը և դրա պատճառները

Հաճախ երկու տարեկան երեխաներն աչքի են ընկնում իրենց զայրացկոտությամբ և ագրեսիվությամբ: Ագրեսիվությունը զայրացկոտության վերին աստիճանն է և միշտ ուղղված է որևէ մեկին:

 

Երեխան կարող է մեկ այլ փոքրիկի կամ մեծահասակի, տնային կենդանիներին խբել, կծել, ճանկռտել: Բոլոր տհաճությունները, որոնք մեծերին աննշան են թվում, երեխայի համար հիասթափության գագաթնակետն են, այստեղից էլ ծագում է ֆիզիկական ռեակցիան: Այս մասին գրում է impoqrik.am-ը:

Փոքրիկները կյանքում գոնե մեկ անգամ ձեռք բարձրացնում են իրենց ծնողների վրա, կծում կամ ուսով հրում: Երեխաները մատերը մտցնում են աչքը, քաշում մազերը և կծոտում, բայց այդ բոլորի պատճառը պարզապես հետաքրքրությունն է, քանի որ նա չի գիտակցում, որ ցավ է պատճառում:

Այնուամենայնիվ, եթե Ձեր երեխան ագրեսիվ է դառնում և նեղացնում ուրիշ փոքրիկների, Ձեր խնդիրն է նրան բացատրել «ինքնարտահայտման միջոցի» անընդունելի լինելու մասին:

Որո՞նք են ագրեսիվության պատճառները:

Երեխան կարող է զայրանալ, որովհետև.

Նրան արգելում են անել այն, ինչ ուզում է: Նա չի կարողանում ինքնարտահայտվել:
Շատ փոքր է և չի հասկանում, որ իր արարքով ցավ է պատճառում ուրիշներին:
Զգացմունքային անհագստություն կամ սիրո պակաս ունի:
Երեխան խանդում է, օրինակ`ընտանիքում նոր երեխա է հայտնվել:
Երեխան կրկնօրինակում է մեծահասակներին կամ իրենից մեծ երեխաներին, որոնք իր նկատմամբ ագրեսիվ են:
Նյարդայնանում է ֆիզիկական որևէ արատի պատճառով, օրինակ`լսողության մասնակի կորուստ:
Հոգնած և քաղցած է:
«Անհանգիստ» երեխա է. այդպիսի երեխաները չափազանց շատ էներգիա ունեն, ուստի հանգիստ ու ամաչկոտ երեխաների համեմատությամբ ագրեսիվ են թվում:
Երեխան օրինակ է վերցնում հեռուստատեսային ֆիլմերի ագրեսիվ հերոսներից, որոնց համար ամեն ինչ հեշտ է և հնարավոր:
Երեխային մշտապես պատժում են ու նախատում:

Սկզբնաղբյուր. lurer.com
Լուսանկարը. budumamochkoi.r
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ